Խավիեր Տեբաս․ «Ուզում եմ հասկացնել, որ վաղեմության ժամկետից ելնելով՝ ես չեմ կարող նույնիսկ հետաքննություն սկսել»

Լա լիգայի ղեկավարը խոսել է «Բարսելոնայի» մրցավարական կոմիտեի փոխնախագահին վճարումների հետ կապված սկանդալի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2016-2018 թվականներին ակումբը 1,4 միլիոն եվրո է վճարել Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։ Ակումբը պարզաբանել է, որ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյան վարձատրվել է երիտասարդ խաղացողների և մրցավարների մասին հաշվետվությունների համար։

Միաժամանակ հայտնի դարձավ, որ «Բարսան» 2003 թվականից 4,7 միլիոն եվրո է վճարում Նեգրեյրային։ Ակումբի վճարումները կազմել են նրա ընկերության շրջանառության 95%-ը 2016-ից 2018 թվականներին։ Ավելի ուշ պարզվեց, որ Նեգրեյրան հանդիպումներից առաջ «Բարսային» ներկայացրել է մրցավարների մասին հաշվետվություններ:

«Ուզում եմ հասկացնել, որ վաղեմության ժամկետից ելնելով՝ ես չեմ կարող նույնիսկ հետաքննություն սկսել։ Լա Լիգան չի ցանկանում միջամտել դատախազության հետաքննությանը։ Սա մեծապես կհետաձգի գործը։ Սա ասում եմ որպես իրավաբան։

Կարծում եմ, որ դատախազությունը վեց ամիս է, ինչ քննում է, այն էլ՝ շատ քողարկված։ Հարկայինը նույնպես գաղտնի է պահում ստուգումները։

Բարտոմեուն, Սոլերը և Գրաուն սկսել են ցուցմունք տալ վերջերս: Եթե ​​2019 թվականին այս հարցը բարձրացվեր իմ առջև, մենք կարգապահական վարույթ կհարուցեինք։

Եթե ​​վաղեմության ժամկետը չլրանա, մենք կարգապահական վարույթ կհարուցեինք։ Պատժամիջոցների շրջանակը կարող է լինել բանավոր նախազգուշացումից մինչև Լա Լիգայից դուրս մնալը»,- ասել է Խավիեր Տեբասը: