«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան գիշերը անցկացրել է հիվանդանոցում։
Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի (0:1) 74-րդ րոպեին իսպանացուն ոտքով հարվածել է հարձակվող Սեկու Մարան։ Նրան օգնեցին 9 րոպե, իսկ հետո տարան պատգարակի վրա՝ ամրացնող շրջանակ դնելով նրա պարանոցին:
«Բարեբախտաբար նա գիտակից է։ Նա հիվանդանոցում է։ Նա խոսել է կնոջ հետ, որքան գիտեմ։
Մենք անհանգստանում ենք: Դա տհաճ տեսարան էր»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը: