LIGUE 1. ՊՍԺ-ն ու «Լիլը» դրամատիկ խաղ պարգևեցին մեզ. ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Լիլին»(VIDEO)

Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Լիլին»։ Տանտերերը պարզապես խաղացին իրենց երկրպագուների նյարդերի հետ։

ՊՍԺ-ն խաղի առաջին հատվածում կարողացավ արագ հաշվի մեջ առաջ անցնել։ Հետո երկրորդ գնդակը հեղինակեց։

Սակայն այն, ինչ եղավ դրանից հետո, պետք էր տեսնել։ «Լիլը» խփեց 3 անընդմեջ գոլ ու խաղի նժարն իր կողմը թեքեց։ Խաղավարտին էլ ՊՍԺ-ի լավագույնները՝ Մբապպեն ու Մեսսին, իրենց բարձր կարգն ապացուցեցին։ Մեսսին տուգանային հարվածով հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին։

Նշենք, որ հանդիպման 51-րդ րոպեին էլ Նեյմարը ցավալի վնասվածք ստացավ և լքեց դաշտի սահմանը պատգարակով։

LIGUE 1.

ՊՍԺ – «Լիլ» 4:3 (2:1)

1:0 Կիլիան Մբապպե (11)

2:0 Նեյմար (17)

2:1 Բաֆոդե Դիակիտե (24)

2:2 Ջոնաթան Դեյվիդ (58, 11 մետրանոց)

2:3 Ջոնաթան Բամբա (69)

3:3 Կիլիան Մբապպե (87)

3:4 Լիոնել Մեսսի (90+5)

Խաղի տեսությունն՝ այստեղ