Գրեհեմ Փոթեր․ «Շատերը կասեն, որ խնդիրն իմ մեջ է, իսկ ես չեմ ասի»

Գրեհեմ Փոթերը «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո արձագանքել է քննադատություններին:

«Տանը 0:1 հաշվով պարտվելուց հետո ցանկացած քննադատություն, որը ստանում ենք, հասկանալի է: Մենք շատ վնասվածքներ ունեինք և խնդիրներ նոր խաղացողներին Պրեմիեր Լիգայում ինտեգրելու հարցում:

Շատերը կասեն, որ խնդիրն իմ մեջ է, իսկ ես չեմ ասի։ Չարժե նման կարծիք հայտնել։ Իմ գործը աշխատելն է»,- ասել է «Չելսիի» մարզիչը։

«Չելսին» հաղթել է իր վերջին 10 խաղերից 1-ում։ Փոթերի թիմը չի հաղթել 5 խաղ անընդմեջ։

Պրեմիեր լիգայում լոնդոնյան ակումբը 31 միավորով 10-րդն է։