Պեպ Գվարդիոլա․ «Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղը (1:1)։

«Մենք շատ-շատ լավ խաղացինք: Իսկապես լավ հանդիպում անցկացրինք: Մենք հիանալի պահեր ունեցանք, բայց սա ֆուտբոլ է: Պետք է գոլ խփել։

Մենք ամեն ինչ արեցինք, շատ ակնհայտ պահեր եղան։

Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր, բայց մենք երկու միավոր կորցրինք։ Մենք պետք է ավելի ագրեսիվ լինեինք։

Գիտենք, որ առջևում դեռ շատ հանդիպումներ կան»,- ասել է իսպանացին։