Չավի. «Ամեն ինչ կորոշվի «Օլդ Թրաֆորդում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը (2:2)։

«Շատ լավ հանդիպում էր։ Մենք հանդիպեցինք հիանալի թիմի՝ շատ աշխատասեր և ֆիզիկապես ուժեղ, և լավ գիտեինք, թե ինչպես պետք է պայքարել: Բայց մենք դրա ճանապարհը գտանք։ Զգացողություն կար, որ կարող ենք հաղթական գոլը խփել։

Ամեն ինչ կորոշվի «Օլդ Թրաֆորդում»։ Մենք կգնանք այնտեղ հաջորդ փուլի ուղեգրի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում դու ճնշման տակ ես, մրցակիցը շատ մենամարտերում հաղթում է։ Երբեմն մեզ համար դժվար էր գնդակն առաջ տանելը, բայց ընդհանուր առմամբ կարողացանք։ Մենք նույնպես լավ էինք պրեսինգ անում գնդակը կորցնելուց հետո, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի խաղացողներ ունի, ովքեր ճիշտ որոշումներ են կայացնում»։