Կառլո Անչելոտտի․ «Նրա՝ թիմում մնալը ինձ այդքան էլ չի հետաքրքրում»

Կառլոո Անչելոտտին խոսել է Մարկո Ասենսիոյի ապագայի մասին.

«Կարծում եմ՝ Ասենսիոն լավ տեսք ունի: Չգիտեմ՝ կմնա, թե ոչ։ Մարկոն կարող է մնալ, կարող է չմնալ, չգիտեմ, ինձ այդքան էլ չի հետաքրքրում։

Այս մրցաշրջանում մենք շատ կարևոր մարտահրավեր ունենք։ Գլխավորն այն է, որ նա իր ներդրումն ունի, ինչպես անցյալ տարի։

Թող նա շարունակի նույն ոգով, և ակումբը ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը: