Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Յուվենտուսի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

– Ձեզ նորից խաղադաշտում կտեսնե՞նք:

– Ո՛չ: Ինձ համար արդեն ամեն ինչ ավարտվել է:

Լյորենտեն խաղացել է «Ատլետիկոյում», «Յուվենտուսում», «Սևիլիայում», «Թոթենհեմում», «Նապոլիում» և այլ թիմերում։ «Էյբարը» նրա վերջին ակումբն էր։

Հարձակվողը երեք անգամ հաղթել է Ա Սերիան, երկու անգամ՝ Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, մեկ անգամ՝ Եվրոպա լիգան։

Լյորենտեն Իսպանիայի հետ հաղթել է 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում։