Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտի պայմանագրի իրավիճակին։ Սակայն ղեկավարությանը դեռ չի հաջողվել ավելի երկարաժամկետ պայմանագրի շուրջ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն հետևում է իրավիճակին և պատրաստ կլինի Դալոտին ներգրավել իրենց շարքերը:

Հիշեցնենք, որ մանկունիանցիները վերջերս օգտվեցին ավտոմատ երկարաձգման տարբերակից և պորտուգալացուն թողեցին թիմում մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։