Պաուլո Դիբալան հայտնել է, որ վստահ չէ իր ապագայի հարցում

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնել է, որ վստահ չէ իր ապագայի հարցում Հռոմում, սակայն կցանկանար շարունակել խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։ Հարձակվողի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։