Ռոմելու Լուկակուն մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է Il Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է բելգիացու ելույթներից և ցանկանում են վաճառել ֆուտբոլիստին։ Լուկակուն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»: Ֆուտբոլիստը «Չելսիին» արժեցել է 113 միլիոն եվրո։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ներաձուրիները հետաքրքրված են «Չելսիի» 29-ամյա հարձակվողի հետ համագործակցությամբ։ Բելգիացին նույնպես ցանկանում է մնալ միլանյան ակումբում։