Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է «Ռայո Վալյեկանոյի» պաշտպանի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է «Ռայո Վալյեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կկազմի 5 մլն եվրո։ Գարսիայի պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված կլինի հինգ տարով։ Ֆուտբոլիստն իր նոր թիմին կմիանա հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում Գարսիան «Ռայո Վալյեկանոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 23-ամյա իսպանացուն գնահատում է 8 միլիոն եվրո։