Ջո Քոուլը հայտնել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը պատմել է, թե ում է համարում համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստը։

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին բանավեճը հավերժ է լինելու։ Սակայն, իմ կարծիքով, Մեսսին վերջ դրեց այս խոսակցություններին, քանի որ նա բացարձակապես ամեն ինչ հաղթեց։

Նա վերջապես հաղթեց ԱԱ-ն: Լեոյի նման ֆուտբոլիստի դեռ չեմ հանդիպել։ Ինձ համար դա ամենամեծն է պատմության մեջ։ Նրա հետ կարող է համեմատվել միայն Պելեն։ Մեսսին գերազանցեց և՛ Ռոնալդուին, և՛ Մարադոնային»,- Քոուլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։