Ֆինանսական խնդիրները կարգավորելու համար Անսու Ֆատին կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, «Բարսելոնան» կարող է բաժանվել ֆուտբոլիստից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ամռանը ակումբին պետք է կրճատել աշխատավարձերը կամ հասնել լուրջ եկամուտների։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: