Բալդե. «Ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածում իր թիմի արդյունքների վերաբերյալ իր ակնկալիքներով։

««Բարսելոնան» ցանկանում է նվաճել բոլոր հնարավոր գավաթներն այս մրցաշրջանում: Պետք է ամեն ինչ տանք առավելագույնը ստանալու համար»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալից» 11 միավորի տարբերությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։