Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և կիսապաշտպան Տոնի Կրոսը չեն խաղա «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում։

Բելգիացի դարպասապահը ապաքինվում է ազդրի վնասվածքից: Գերմանացի կիսապաշտպանը մկանային անհարմարություն է զգում Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղից հետո:

Լա լիգայի 21-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Էլչե» հանդիպումը կկայանա՝ փետրվարի 16-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։