Յուլիան Նագելսման. «Մբապպեն կարող է քանդել ցանկացած թիմի»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում թիմի տրամադրվածության մասին։

«Եթե մենք առաջ տանենք մեր խաղային պլանը, Մեսսիի և Նեյմարի համար փայլելու շատ հնարավորություններ չեն լինի: Ամեն ինչ կախված է գնդակին տիրապետելու և վերահսկելու վրա: Մենք կենտրոնացած ենք մեր վրա, այլ ոչ թե ՊՍԺ-ի հանդիպումների վրա Լիգա 1-ում: Դա այլ մրցակցություն է: Երկու թիմերն էլ ամեն ինչ կանեն խաղադաշտում։

Մբապպեն կարող է վնասել ցանկացած թիմի։ Մենք պետք է համոզվենք, որ դա տեղի չունենա: Որպես մարզիչ իմ պարտականությունն է ամեն ինչի մասին մտածել, թիմին պատրաստել ցանկացած հնարավորության։

Մենք բոլորս երազում ենք Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին։ Մենք նույնպես ցանկանում ենք հաղթել Բունդեսլիգան, բայց լրատվամիջոցների համար դա ավելի քիչ կարևոր է, քան Չեմպիոնների Լիգան: Հուսով եմ, որ կհաղթեմ Չեմպիոնների լիգան, քանի դեռ կհեռացվեմ «Բավարիայից»»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։