Դանիլո․ «Շուտով լավ նորություններ կլինեն»

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն պատմել է, թե ինչպես են ընթանում նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն անցկացնում է իր չորրորդ մրցաշրջանը թիմում՝ 2019 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո։

«Շուտով լավ նորություններ կլինեն։ Բանակցություններն այս պահին շատ լավ են ընթանում։ Ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում»», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Թուրինյան ակումբի ղեկավարությունը գոհ է բրազիլացի պաշտպանի ելույթներից ընթացիկ մրցաշրջանում։