Պիկե․ «Ես և Ռամոսը ընկերներ էինք, ամեն ինչ փոխվեց երբ Մոուրինյոն եկավ «Ռեալ»»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի հետ իր ընկերության մասին, ով ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ երկար ժամանակ եղել են Իսպանիայի հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպանները:

«Մենք լավ ընկերներ էինք Ռամոսի հետ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ Մոուրինյոն եկավ «Ռեալ»: Այդ ժամանակից ի վեր մեր հանդիպումները Էլ Կլասիկոյում շատ լարված են եղել»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Deportes Cuatro-ը։

Հիշեցնենք, որ Պիկեն վերջերս ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։