Մանչեսթրյան գրանդը ցանկանում է գնել Պաուլո Դիբալային

Արգենտինայի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, այս մասին հայտնում է Calciomercato-ը։

29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել Դիբալային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տրանսֆերային արժեքը կկազմի 12 մլն․ եվրո։ «Ռոման» իր հերթին չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին և փորձում է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել նրա հետ։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: