«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը խոստովանել է, որ շատ էր ցանկանում թիմը ձեռք բերել Ալեքսեյ Միրանչուկին, ով այժմ Իտալիայում խաղում է «Տորինոյի» կազմում։
«Մենք շատ էինք ցանկանում Ալեքսեյ Միրանչուկի հետ պայմանագիր կնքել: Նա շատ խելացի է և լավ տեխնիկա ունի։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք նրան թիմ չհրավիրել, քանի որ արդեն ունեինք նմանատիպ ֆուտբոլիստներ՝ Պեդրին և Գավին»,- Աբիդալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Միրանչուկի իրավունքները դեռ պատկանում են «Ատալանտային»։ Ալեքսեյը խաղում էր Մոսկվայի «Լոկոմոտիվում», երբ նրանով հետաքրքրվում էր «Բարսելոնան»։ Աբիդալը «Բարսելոնայի» մարզական տնօրենն է եղել 2018-2020 թվականներին։