«Բարսելոնան» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական պաշտպան Էվան Նդիկայի հետ:

Ինչպես հայտնում է Sport1-ը՝ կողմերն արդեն համաձայնեցրել են այս ամառ տրանսֆերի պայմանները։ Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի նա հունիսին հասանելի կլինի ազատ գործակալի կարգավիճակով:

Այս մրցաշրջանում Էվան Նդիկան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: