Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Բավարիայի» դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Ես ինձ շատ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեպես: Ամեն ինչ անում եմ ակումբի և թիմի համար։ Ես դա կանեմ մինչև մրցաշրջանի ավարտը։
Շատ լավ գիտակցում եմ մրցակցի ուժեղ և թույլ կողմերը: Ես մեծ ինքնավստահություն ունեմ։ Եվրոպա գալուց ի վեր ես միշտ բարձունքում եմ եղել:
Սիրում եմ խաղալ բարդ մրցակիցների դեմ», – Նեյմարի խոսքերը մեջբերում է Bild-ը: