«Չելսին» մտադիր է գնել Ժոաու Կանսելոյին

Լոնդոնի «Չելսին» ուսումնասիրում է Ժոաու Կանսելոյին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»:

Պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», սակայն «Բավարիայի» ղեկավարությունը հնարավորություն ունեն պորտուգալացուն գնելու 70 միլիոն եվրոյով:

«Չելսին» հետևում է իրավիճակին և պատրաստ է պայմանագիր կնքել 28-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե «Բավարիան» չկարողանա դա անել:

Նշենք, որ Կանսելուն երեք հանդիպում է անցկացրել Յուլիան Նագելսմանի թիմի կազմում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։