Մոհամեդ Սալահը հնարավոր է վերադառնա Իտալիայի առաջնություն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում: Թուրինցիներն ամռանը կփորձեն ձեռք բերել եգիպտացի ռմբարկուին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» ղեկավարները ցանկանում են վաճառել Մոհամեդ Սալահին քանի որ ֆուտբոլիստը չի արդարացրել թիմի ղեկավարության սպասելիքները աշխատավարձի զգալի բարձրացմամբ նոր պայմանագիր ստորագրելուց հետո։

Սալահն ավելի վաղ Ա Սերիայում հանդես է եկել «Ֆիորենտինայում» և «Ռոմայում»: