Ֆրանկ Կեսյեն ձմռանը կարող էր հայտնվել ԱՊԼ-ում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր հեռանալ իսպանական ակումբից, հայտնում է Sport.es-ը

«Թոթենհեմը» ցանկանում էր վարձակալել 26-ամյա կիսապաշտպանին, սակայն իվուարցին հրաժարվեց տեղափոխվել լոնդոնյան թիմ։

Այնուամենայնիվ, Կեսյեն վճռական է տրամադրված ամռանը հեռանալու «Բարսելոնայից», որտեղ նա շատ խաղային պրակտիկա չունի:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։