«Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում են վաճառել Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Tribal Football-ը, անգլիական ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ֆուտբոլիստը չի արդարացրել թիմի ղեկավարության սպասելիքները աշխատավարձի զգալի բարձրացմամբ նոր պայմանագիր ստորագրելուց հետո։

ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան» այս պահին տրանսֆերի գլխավոր հավակնորդներից են։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։