«Բարսելոնան» չի հրաժարվում Բերնարդու Սիլվայի տրանսֆերից

«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան շարունակում է մնալ «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում։ Այս մասին հայտնում են Calciomercato-ի լրագրողները։

«Կապտանռնագույններն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձ արեցին ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին, սակայն չհաջողվեց համաձայնության գալ «քաղաքաբնակների» հետ։ Կատալոնական ակումբի ղեկավարները մտադիր են հունվարին վերսկսել բանակցային գործընթացը։

28-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Սիթիի» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի ամառ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 մլն եվրո։