Ֆրանսիական ՊՍԺ-ի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապպեն, ով ազդրի վնասվածք էր ստացել փետրվարի 1-ին, գուցե մասնակցի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղին, հայտնում է L’Equipe-ը:
Կիլիանը կիրակի առավոտյան մարզվել է թիմակիցների հետ ընդհանուր խմբում:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կիլիանը խաղադաշտ կվերադառնա մոտ երեք շաբաթ:
ՊՍԺ – «Բավարիա» հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
