Ֆրանկ Կեսյեն հրաժարվել է միանալ անգլիական ակումբին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր հեռանալ իսպանական ակումբից, հայտնում է Sport.es-ը

«Թոթենհեմը» ցանկանում էր վարձակալել 26-ամյա կիսապաշտպանին, սակայն իվուարցին հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան թիմ։

Այնուամենայնիվ, Կեսյեն վճռական է տրամադրված ամռանը հեռանալու «Բարսայից», որտեղ նա շատ խաղային պրակտիկա չունի:

Այս մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: