Կարիմ Բենզեմա. «Նա իսկական լեգենդ է»

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման ասել է, թե ում է համարում լավագույնը պատմության մեջ:

«Ո՞վ է իմ կարծիքով պատմության լավագույն ռմբարկուն: Ինձ համար  Թյերի Անրին է: Նա իսկական լեգենդ է,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։

Հիշեցնենք, որ Թիերին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Լոնդոնի «Արսենալում», որի հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։

Բացի այդ, հարձակվողը հանդես է եկել «Մոնակոյում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում» և «Նյու Յորք Ռեդ Բուլզում»: