Դարիո Սռնա. «Մենք միշտ ուրախ կլինենք Միշայի համար»

«Շախտյորի» ֆուտբոլային տնօրեն Դարիո Սռնան կիսվել է ուկրաինացի 22-ամյա ֆուտբոլիստ Միխայլո Մուդրիկի մասին իր կարծիքով, ով հունվարին դոնեցկյան ակումբից տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։

«Միշան «Չելսիում» կլինի լավագույններից մեկը: Նա դա ցույց տվեց «Լիվերպուլի» հետ 30 րոպեում։ Նա դեռ լիովին պատրաստ չէ, բայց Միշան պրոֆեսիոնալ է։

Նա մտածում է միայն ֆուտբոլի մասին։ Մենք միշտ ուրախ կլինենք Միշայի համար»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Vse-pro-sport.com.ua-ն։