Քրիստիան Պուլիշիչը, կարող է լքել Լոնդոնի «Չելսին»

Միացյալ Նահանգների հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը, կարող է լքել Լոնդոնի «Չելսին», այս մրցաշրջանի վերջում:

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, 24-ամյա ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Քրիստիանի պայմանագիրը «թոշակառուների» հետ հաշվարկված է մինչեւ 2024 թվականի կեսերը։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո:

Պուլիշիչը Անգլիայի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: