Իսկոն կարող է վերամիավորվել իր նախկին թիմակցի հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Հունաստանում, հայտնում է Todofichajes-ը:

30-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Օլիմպիակոսը»,որի կազմում խաղում «Ռեալում» նրա նախկին թիմակից, բրազիլացի պաշտպան Մարսելոն:

Իսկոն այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է: Կիսապաշտպանի նախորդ ակումբը անդալուզական «Սևիլիան» էր, որի հետ պայմանագիրը խզել էր այս ձմռանը։