«Միլանի» դարպասապահ Մայք Մեյնանը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Թոթենհեմի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ֆրանսիացի դարպասապահը չի հասցնի ապաքինվել վնասվածքից փետրվարի 14-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար։
Հավանական է, որ ֆրանսիացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն մարտին՝ մարտի 8-ին Լոնդոնում կայանալիք պատասխան խաղին, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։