Հրապարակվել է տրանսֆերային ծախսերի ու եկամուտների լավագույն և վատագույն հարաբերակցությունն ունեցող ակումբների ցանկը

CIES Football Observatory-ն ներկայացրել է 2018 թվականից մինչև այժմ տրանսֆերային ծախսերի ու եկամուտների լավագույն և վատագույն հարաբերակցությունն ունեցող ակումբների ցուցակը:

Լավագույն հարաբերակցությունն ունեցող ակումբների ցուցակը գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»՝ 369 միլիոն եվրո եկամուտով:

«Բենֆիկային» հաջորդում են ֆրանսիական «Լիլը» (+308 միլիոն), Ամստերդամի «Այաքսը» (+292 միլիոն), ավստրիական «Զալցբուրգը» (+287 միլիոն) և պորտուգալական «Սպորտինգը» (+268 միլիոն):

Վատագույն հարաբերակցությունն ունի Լոնդոնի «Չելսին» (-749 միլիոն եվրո)։ Լոնդոնյան գրանդին հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (-670 միլիոն), «Արսենալը» (-544 միլիոն), «Տոտենհեմը» (-477 միլիոն) և «Վեսթ Հեմը» (-435 միլիոն):