Կատարի էմիրը ցանկանում է անգլիական գերակումբ գնել

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքբերմամբ, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ էմիրը «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնահատում է 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ, մինչդեռ մանկունիանցիների ներկայիս սեփականատերերը՝ Գլեյզեր ընտանիքը, ցանկանում են ստանալ 6 միլիարդ ֆունտ:

Մեկ այլ խնդիր կարող է լինել այն, որ Qatar Sports Investments ներդրումային հիմնադրամը, որի աջակցում է Կատարի էմիրը, պատկանում է ՊՍԺ-ին 2011 թվականից, և ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը թույլ չի տալիս նույն սեփականատեր ունեցող ակումբներին միասին մասնակցել եվրոպական մրցաշարերին:Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու  պատրաստակամության մասին հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին։