Իտալական «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ հնարավոր տրանսֆերի մասին:
«Օսիմհենը չի վաճառվում: Մեր ֆուտբոլիստները մեծ պահանջարկ ունեն, բայց ես չեմ պատրաստվում նրանց վաճառել:
«Նապոլին» պարտքեր չունի»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին մասնակցել է 21 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: