Ն’Գոլո Կանտեն ամռանը կարող է տեղափոխվել մեկ այլ անգլիական գրանդ

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները Կանտեին համարում են ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակ:

Ֆուտբոլիստի համար պայքարում «կարմիրների» մրցակիցներն են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»:

Նշենք, որ Կանտեն «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։

Նրա պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։