Ռոնալդ Կուման. ««Բարսելոնան» հիանալի է գործում»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չավիի գլխավորությամբ կատալոնական ակումբի խաղի մասին։

««Բարսելոնան» հիանալի է գործում: Ես դիտել եմ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը, նրանք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին։

Նրանք շատ լավն էին։ Բայց այո, երբ ձեռք եք բերում 10-12 նոր ֆուտբոլիստների, ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ է դառնում:

Ամեն ինչ կախված է կազմի որակից: Իմ ժամանակ ամեն ինչ այլ էր»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն։

Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է եղել 2020-2021 թվականներին։