«Բարսելոնան» շնորհավորել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին

«Բարսելոնան» շնորհավորել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին NBA-ի վաստակած միավորների քանակով սահմանած ռեկորդի կապակցությամբ:

Լեբրոնի NBA-ի վաստակած միավորների քանակը 38,390 միավոր է: Նախկինում NBA-ի կարիերայում միավորների ռեկորդը պատկանում էր լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարին:

«Թագավորն այժմ պաշտոնապես թագավոր է։ NBA-ի վիճակագրության նոր արքան. Շնորհավորում ենք, Լեբրոն Ջեյմս։ – ասվում է «Բարսելոնայի» շնորհավորանքում։