Ինյակի Պենյան չի հեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան չի հեռանա իսպանական ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստին մտադիր է վարձակալել «Գալաթասարայը»։ Սակայն թուրքական ակումբի առաջարկը մերժվել է կատալոնացիների կողմից։

Պենյայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

Transfermarkt-ը իսպանացուն գնահատում է 4 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում դարպասապահը երեք խաղ է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ բաց թողնելով հինգ գնդակ, մեկ անգամ էլ անառիկ պահելով դարպասը։