«Բարսելոնան» ցանկանում է հաջորդ ամառ թիմ հրավիրել երեք ֆուտբոլիստների

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է ամառվա առաջնահերթ տրանսֆերային նպատակները։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ մրցաշրջանի ավարտին ակումբը կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին, «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին և «Ատլետիկո Պարանաենսեից» 17-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեին։

Հիշեցնենք, որ այս պահին «Բարսելոնան» դեռ չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել, քանի որ ֆինանսական խնդիրներ ունի։