Հասան Սալիհամիջիչ. «Ֆուտբոլիստով հետաքրքրված էին շատ մեծ ակումբներ»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը փորձել է բացատրել, թե ինչու է Մարսել Զաբիցերը մեկնել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Հիշեցնենք, որ ավստրիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ «կարմիր սատանաներին»:

«Մարսելի համար տրանսֆերային շուկան լավ է ստացվել: Ֆուտբոլիստով հետաքրքրված էին շատ մեծ ակումբներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի ամսով կորցրեց Քրիստիան Էրիկսենին, ուստի ակնհայտ էր, որ Մարսելը խաղային րոպեներ կստանա»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը «Լայպցիգից» տեղափոխվելուց հետո Զաբիցերին հաջողվեց խաղալ «Բավարիայում» ընդամենը մեկուկես տարի։