Լոնդոնի «Թոթենհեմի» ավագ, ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 6-8 շաբաթ, հայտնում է The Telegraph-ը:
35-ամյա ֆուտբոլիստը փետրվարի 5-ին ծնկի վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի խաղում:
Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ վերականգնման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, քան նախկինում հաղորդվել էր:
Լոնդոնյան ակումբում հույս ունեն, որ վիրահատության անհրաժեշտություն չի առաջանա և հնարավոր կլինի խուսափել հետագա բարդություններից: