Մարկուս Թյուրամը որոշում է կայացրել

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 25-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել այս մրցաշրջանի ավարտին Մյունխենի «Բավարիա» տեղափոխության հարցում: Այս քայլը բացառում է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը Բունդեսլիգա:

Ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։