«Բարսելոնան» ամռանը հարձակվող ձեռք կբերի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» 17-ամյա բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեով։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, ակումբների միջև արդեն եղել են առաջին շփումները։ «Բարսելոնան» կարծում է, որ հարձակվողը բավականաչափ ներուժ ունի նոր Լուիս Սուարեսը դառնալու համար։

Աղբյուրի համաձայն՝ տեղափոխությանը կարող է նպաստել այն փաստը, որ «Բարսելոնայի» նախագահի խորհրդական Դեկոյի և «Ատլետիկոյի» տեխնիկական համակարգող Լուիս Ֆելիպե Սկոլարին լավ հարաբերությունների մեջ են, նրանք միմյանց ճանաչում են ավելի քան 20 տարի։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 11 միլիոն եվրո: