«Չելսին» կարող է իր ֆուտբոլիստին ներառել Դենզել Դամֆրիսի տրանսֆերի գործարքում

Լոնդոնի «Չելսին» կարող է իր ֆուտբոլիստին ներառել «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի տրանսֆերի գործարքում։ Այս մասին հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն, բացի դրամական փոխհատուցումից, «Ինտերը» կարող է ստանալ պաշտպան Տրևո Չալոբային։

Չալոբան ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում և ստացել երեք դեղին քարտ։

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «թոշակառուների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։