«Մանչեսթեր Սիթին» դատական գործը կվստահի անվանի փաստաբանի

Ֆինանսական փեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ մեղադրվող անգլիական «Մանչեսթեր Սիթին» վարձել է անվանի փաստաբանի, հայտնում է The Lawyer-ը:

Դեկտեմբերի 7-ին Պրեմիեր Լիգան Անգլիայի գործող չեմպիոնին մեղադրվել էր 2009-2017 թվականներին ավելի քան 100 դրվագում ֆինանսական խախտում թույլ տալու մեջ:

Ակումբի շահերը կպաշտպանի փաստաբան Դևիդ Պանիկը, որը ծառայությունների համար մեկ ժամում պահանջում է 5000-ից 10 000 ֆունտ ստերլինգ:

Հավելենք, որ փաստաբան Դևիդ Պանիկը Մեծ Բրիտանայի լորդերի պալատի անդամ է