Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Դանի Ալվեսը, ով մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն գործադրելու մեջ և գտնվում է կալանավայրում, խնդիրներ ունի բանտում, գրում է RMC Sports-ը:
Բանտարկյալները դժգոհ են, որ 39-ամյա բրազիլացին յուրահատուկ վերաբերմունքի է արժանանում:
Ալվեսի հետ մշտապես թիկնապահներ են շրջում, նա առանձին է լոգանք ընդունում՝ ինչը զայրացնում է մյուսներին:
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: